Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ անել եթե իմ պատվիրած ապրանքը իմ չափսը չի

Ի՞նչ անել եթե իմ պատվիրած ապրանքը իմ չափսը չի

Հոգ չէ, նախ եթե մտավախություն ունեք չափսի հարցում, կարող եք նախապես երկու չափս պատվիրել փորձելու համար, եթե ապրանքն արդեն ստացել եք բայց չափսը չի համապատասխանում մենք կփոխենք այն։

 

Ինչպե՞ս վճարել

Վճարման տարբերակներն են՝ կանիկ, բանկային քարտեր, վճարում PayPal համակարգով, վճարում տերմինալով, վճարում բանկային փոխանցումով և idram համակարգով: 

Կանիկ: կանխիկ վճարման տարբերակը կիրառելի է ստանդարտ և արագ առաքման տարբերակներում 

Վճարում բանկային փոխանցումով: այս տարբերակով վճարել կարելի է ցանկացած բանկից: Պետք է հաշվի առնել, որ Հայկական բանկերը ապրանքի արժեքից մինչև 3% պահում են իրականացնում իսկ արտասահմանյան բանկերի պարագայում պետք է ճշտել բանկում: Տեղական փոխանցումները սովորաբար իրականացվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում: 


 

Կարո՞ղ եմ միանգամից մի քանի ապրանք պատվիրել կամ պատվերից հետո ևս մեկը կամ մի քանիսը ավելացնել

Այո օնլայն պատվերի տարբերակում զամբյուղի մեջ միանգամից մի քանի ապրանք կարող եք ավելացնել։ Եթե արդեն պատվերը գրանցել եք բայց ցանկանում եք նոր ապրանք ավելացնել նույն օրվա ընթացքում զանգահարեք 041 325 350 և մեր օպերատորը կավելացնի նոր ապրանքը և կառաքի նույն խմբաքանակի հետ միասին։  

Ապրանքի ավելացում կամ փոփոխություն Հայփոստով առաքումների դեպքում պետք է իրականացնել նույն օրվա ընթացքում մինչև մեր աշխատակցի կողմից պատվերի հանձնումը Հայփոստին։ 

 

Որքան ժամանակում է առաքվում պատվերը

Քանի որ մեր կայքում բացառապես հայկական արտադրության ապրանքներ են, պատվերները առաքվում են շատ կարճ ժամանակում։

Երևանում պատվերներն առաքվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում 4-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Բացառությամբ պատվերով պատրաստվող ապրանքների, մասնավորապես ձեռագործ զարդերը, որոշ անկողնային պարագաներ կարող ենք առաքել պատվերն ընդունելուց 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

 

 

keyboard_arrow_up